Լևոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք կառաջադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք է առաջադրվելու:  Նա մեղադրվում է հանցավոր ճանապարհով փողերի յուրացման ոև լվացման մեջ:

Մոսկվայի դատարանը հուլիսի 17-ին ձերբակալել էր Հայրապետյանին երկու ամսով, այսինքն՝ մինչ սեպտեմբերի 15-ը: Բացի այդ՝ քրեական գործով արգելանք է դրվել նաև «Բաշնեֆտ» ընկերության ակցիաների վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին: Անձամբ Հայրապետյանը բացարձակ չի ընդունում իր մեղքը և հերքում է բոլոր մեղադրանքները:

«ՌԴ ՔԿ Գլխավոր քննչական վարչության քննիչը հայտնել է Լևոն Հայրապետյանի պաշտպանին, որ մեղադրանքի առաջադրումը նախատեսված է հուլիսի 24-ին», – ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարկարյանը:




Լրահոս