Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է լինի առաջնահերթություն. Ջ. Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԵԱՀԿ ներկայացուցիչներին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում և գրությանը կցել է նաև ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպումից նկար:

«Ես հիշեցրել եմ ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է լինի առաջնահերթություն՝ անգամ շատ գլոբալ խնդիրների առկայության դեպքում»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնում է Վիեննա, որտեղ  հանդիպելու է  Մինսկի խմբի ներկայացուցիչների և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, որտեղ էլ քննարկվելու էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր:




Լրահոս