Քաշաթաղում վիրավորվածները դեռ կմնան վերակենդանացման բաժնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի ճանապարհին ականի պայթյունի հետևանքով վիրավորվածների վիճակն այս պահին բժիշկները գնահատում են կայուն:

Այս մասին Armlur.am-ին հայտնեցին Էրեբունի ԲԿ-ից` հավելելով, որ այս պահի դրությամբ միայն Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է գտնվում հիվանդասենյակում, իսկ մյուս երկու վիրավորները` Գառնիկ Ավետիսյանն ու Արթուր Բաղդասարյանը, շարունակում են մնալ վերակենդանացման բաժնում:

Էրեբունի ԲԿ-ում դժվարացան ստույգ ասել, թե վիրավորներին երբ կտեղափոխեն հիվանդասենյակներ:

Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան Քաշաթաղի հյուսիսային հատվածում` ճանապարհի վրա, ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վիրավորներն այս պահին գտնվում են Էրեբունի ԲԿ-ում:




Լրահոս