
Երևանի 26-ամյա բնակիչ Արթուր Մնացականյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը:
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է մեղադրական եզրակացությունից, Մնացականյանը 2012 թվականի հունվարին ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը: Նշված կայքի «18+ խաղեր» բաժնում վերջինս 2013 թվականի փետրվարի 17-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:
Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։
Քրգործը մակագրվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին:
Շուրջ երկու շաբաթից կայքը խոստանում է վերագործարկվել: