
Կանադական Վանկուվեր քաղաքի ճարտարապետները ստեղծել են փայտից երկնաքերի նախագիծ: Էկոլոգիպաես մաքուր փայտը կփոխարինի բետոնին եւ պողպատին: Կանադացի ճարտարապետներն ընտրել են էկոլոգիապես մաքուր նյութեր, քանի որ բետոնի կամ պողպատի արտադրության ժամանակ մթնոլորտ է արտանետվում մեծ քանակությամբ ածխածնի երկօքսիդ: Բացի այդ, փայտի օգտագործումն ավելի մատչելի է,- գրում է mignews.com-ը:Մոտ ապագայում նման ծրագիր կիրականացվի նաեւ Նովերգիայում (տասյոթհարկանի բնակարան) եւ Ավստրիայում (քսանհարկանի բնակարան):