Բնակիչները ծխահարվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին, ժամը 19.15-ի ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաբաջանյան 47 շենքի 2-րդ մուտքում այրվում է էլեկտրական վահանակ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.25-ին, մարվել`19.30-ին: Շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում գտնվող էլեկտրական վահանակում այրվել է 18 հաշվիչ և մալուխներ: Հրշեջ-փրկարարները և փրկարարները շենքի տարբեր հարկերից տարհանել են 14 բնակչի, որոնցից 2-ը` երեխա: Ծխահարվել եւ “Արմենիա” բժշկական կենտրոն են տեղափոխվել 2002 թ. ծնված Մանուշակ և 1998 թ. ծնված Մերի Պետրոսյանները, 1982 թ. ծնված Նինա Հակոբյանը և 2005 թ. ծնված Էմին Օհանյանը: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:




Լրահոս