
Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր՝ Նիգերում կործանվել է Air Algerie-ին պատկանող ինքնաթիռ: Այն Բուրկինա-Ֆասոյից թռչում էր Ալժիր, հայտնում է РИА Новости-ն:
Ինքնաթիռում բոլոր 116 անձինք, զոհվել են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է թռիչքից 50 րոպե անց: Այն Բուրկինա-Ֆասոից ուղևորվում էր Ալժիր:
Նախնական վարկածով՝ ավիաաղետի պատճառը եղանակային վատ պայմաններն են: