
Հայաստանի կանանց հավաքականը 22:10 հաշվով 7-րդ տեղի համար խաղում հաղթել Է Մալթայի թիմին եւ զբաղեցրել 7-րդ տեղը Բուլղարիայի Գաբրովո եւ Վելիկո Տառնովո քաղաքներում ավարտված հանդբոլի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների “Չելենջ տրոֆի” միջազգային մրցաշարում: Այս մասին armlur.am-ին տեղեկացրել են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայից: Հայաստանի մարզուհիները հանդես են եկել Գաբրովո քաղաքում կայացած մրցաշարի Բ ենթախմբում Բուլղարիայի, Լատվիայի եւ Մոլդովայի թիմերի հետ`պարտություն կրելով բոլոր 3 խաղերում:7-8-րդ տեղերի համար մրցամարտում Հայաստանի թիմը խաղացել է Մալթայի թիմի հետ, որը զբաղեցնում Էր վերջին տեղը մրցաշարի Ա ենթախմբում: