
Ինչպես և սպասվում էր, Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերին. հայտնում է goal.com-ը:
«Ռոյսի վերականգնումը լավ է ընթանում։ Մենք պետք է տեսնենք, թե նրա ոտքն ինչպես է արձագանքում ծանրաբեռնվածությանը»,- նշել է «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը:
Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը վնասվածք էր ստացել Գերմանիայի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական խաղի ժամանակ։ Վնասվածքի պատճառով գերմանացի ֆուտբոլիստը նույնիսկ բաց թողեց Աշխարհի 2014 թվականի առաջնությունը։