
Փոխադարձ համաձայնության չգալու հետեւանքով Մոսկավայի եւ Մինսկի միջեւ օդային հաղորդակցությունը դադարեցված է: Այս մասին հայտնել են Բելառուսի ազգային ավիափոխադրող “Բելավիայի” շտաբ-բնակարանից, – տեղեկացնում է Վզգլյադը:Այսօր առավոտյան նախատեսված`”Բելավիայի” չվերթը հետաձգվել է: Այս պահի դրությամբ Բելառուսի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները փորձում են լուծել խնդիրը: Ռուսաստանի որոշմանն ի պատասխան, Բելառուսի ավիացիոն իշխանությունները արգելել են ռուսական բոլոր ավիաընկերություններին կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Բելառուս: