Մարտի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այրվել են 4 հա մակերեսով պտղատու ծառեր և 1 հա խոտածածկ տարածք: Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում այրվել է 1 հա խոտ և պտղատու ծառեր, Մուսալեռում` մոտ 3000 քմ մակերեսով խաղողի այգի և խոտ:Լոռու մարզի Տաշիր-Բլագո¬դար¬նոյե ավտոճանապարհին այրվել է 15 խմ աթար և 8000 քմ խոտ, Վանաձորում` 3000 քմ, Օձուն գյուղի “Մլյակ” հանդամասում` 2,8 հա խոտ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին` 5 հա, Ապավեն-Գոգավան գյուղերի միջև` 1 հա, Վանաձորի հին գերեզմանատան մոտ` 1000 քմ, “Քոբեր” ե/գ կայարանի մոտ`1 հա, Ալավերդի-Աքորի ավտոճանապարհին` 1200 քմ բուսածածկ տարածք: Վայոց ձորի մարզի Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է 3500 քմ խոտ, խաղողի 50 վազ և 20 բերքատու ծառ`ամբողջությամբ, իսկ 30 բերքատու ծառ՝ մասնակի, Արփի գյուղի գերեզմանատան մոտ`1000 քմ խոտ, 10 բերքատու ծառ և 4 խաղողի վազ՝ մասնակի, Եղեգնաձորի մերձակայքում այրվել է 2 հա խոտածածկ տարածք և 35 բերքատու ծառ` մասնակի: Արագածոտնի մարզի Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին այրվել է 7000 քմ խաղողի այգի և 3000 քմ խոտ, Կարբի գյուղի ամառանոցների մոտ` 4000 քմ խոտ և 80 ծառ՝ մասնակի, Ագարակ և Բյուրական գյուղերի միջանկյալ տարածքում` 1000 քմ բուսածածկ տարածք: Տավուշի մարզի Դովեղ գյուղում այրվել է 5 հա, Բագրատաշենի անցակետի մոտ` 1 հա, Այգեպար գյուղում` 6 հա, Կողբ գյուղի մոտակայքում` 2,2 հա խոտ:Արարատի մարզի Արտաշատ քաղաքում` 5000 քմ, Մասիսե ե/գ կայարանի մոտ գտնվող նավթի չգործող պահուստարանների մոտ` 1 հա, Այնթափ գյուղում (“Ժանյակ” գործարանի մոտ)` 2000 քմ բուսածածկ տարածք:Սյունիքի մարզի Մեղրիի ,Բնակ-2ե թաղամասում` 12 բերքատու ծառ և 5000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Ձորակ գյուղում՝ 1 հա խոտ:Երևանի Նորագավթի 1-ին փողոցում այրվել է 1000 քմ, Ուլնեցու փողոցում` 4000 քմ, Բագրատունյաց փողոցում` 3500 քմ խոտ, Օրբելու փողոցի մոտակա ձորակում` 3000 քմ խոտածածկ տարածք և կոճղեր:Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ