Ադրբեջանցի ակտիվիստը բողոքում է երկրում հակահայկական քարոզչության դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում գործող Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտն արշավ է սկսել 2015թ. Ադրբեջանում կայանալիք Եվրոպական Օլիմպիական խաղերի բոյկոտման ուղղությամբ. հաղորդում է ադրբեջանական Turan-ը:

Այդ մասին նշվում է ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսի տարածած հաղորդագրությունում: Վերջինս քննադատում է Եվրաօլիմպիադան ավտորիտար պետությունում անցկացնելու որոշումը, որտեղ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներն ու դեմոկրատական ազատությունը:

«Դուք որոշում եք կայացրել առաջին Եվրոպական խաղերն անցկացնել ավտորիտար Ադրբեջանում, որտեղ խախտվում են մարդու բոլոր հիմնարար սկզբունքները և դեմոկրատական ազատություները»,-նշվում է հայտարարությունում:

Լեյլա Յունուսը մեղադրում է ադրբեջանական կառավարությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու և ազգամիջյան ատելության հրահրելու մեջ. «Այս երկրում ամեն ժամ հարևանը քարոզվում է որպես թշնամի, իսկ հենց նախագահը ոչ միայն պատերազմի կոչ է անում, այլև ճնշումներ է գործադրում ակտիվիստների նկատմամբ, ձերբակալում նրանց:

Կոչ եմ անում վերանայել Ադրբեջանում խաղերի անցկացման որոշումը»:




Լրահոս