
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից armlur.am-տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:Երկրի ղեկավարը նշել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է տարվեն բարձր մակարդակով՝ դա համարելով տոնական միջոցառումների պատշաճ անցկացման կարեւոր նախապայմաններից մեկը:Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: