
Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 26-ին մեկնել է Ալմաթի` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին: Այցի ծրագրում նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում`ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ: ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը եւ Հերմինե Նաղդալյանը: