
Պրոռուսական անջատողականները, ԱՄՆ-ի վարկածով, չէին կարող կործանել մալազիական ինքնաթիռն առանց Ռուսաստանի մասնակցության: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Գարֆը. հայտնում է Радио Свобода-ն:
Նրա խոսքով՝ այս ամենի պատասխանատվությունն ընկած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և ոչ միայն այս բանի համար, այլև այն միջադեպերի, որոնք առնչություն ունեն Ուկրաինայի կոնֆլիկտի հետ:
Նա նշել է նաև, որն ԱՄՆ-ն արդեն զանգվածային կերպով շատ փաստեր է հրապարակել, որոնք ապացուցում են Ռուսաստանի մեղավորությունը, և դեռ շարունակում են փաստերի հավաքման գործընթացը:
«Ռուսներն արդեն բազմաթիվ անգամ ստել են այն ամենի մասին, ինչ եղել է: Նրանք ասում էին, թե Ղրիմում իրենց զորքերը չկան, այն դեպքում, երբ նրանք ամենուրեք էին: Այդ պատճառով նրանց հանդեպ ոչ մի վստահություն չկա», – ընդգծել է Գարֆը:
Վերջինս հավելել է, թե դեռևս շարունակվում է հետաքննությունը, որը կբացահայտի թե կոնկրետ ով է պայթեցրել ինքնաթիռը:
շ