
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ընձառյուծը հարձակվել է երեք մարդու վրա, որոնց շտապ հոսպիտալացրել են,- գրում է lifenews.ru-ն: Տեղի ոստիկանության համաձայն՝ մարտի 26-ին կենդանին ջունլգլիներից հայտնվել է Նաշիկ քաղաքի խիտ բնակեցված թաղամասերում: “Կենդանին անսպասելիորեն հայտնվեց քաղաքում: Տեսնելով նրան՝ մենք իսկույն ցրվեցինք տարբեր ուղղություններով, բայց վայրի կենդանին հասցրեց հարձակվել մեր երեք հարեւանների վրա, որոնց թվում էր նաեւ մեկ երեխա”, – ասել է ականատեսներից մեկը: Տուժածների իքնությունը պարզվում է: