Րաֆֆի Հովհաննիյանը հանում է իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանելու է իր թեկնածությունը Երեւանի 7-րդ ընտրատարծքից: Այս մասին Քաղաքագետների միությունում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է 

Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանն առաջադրվել են թիվ 7 ընտրատարածքում, նույն տեղում առաջադրվել է նաեւ Սամվել Ալեքսանյանը, ում պաշտպանելու մասին հայտարարել է ՀՀԿ-ն: Փաշինյանը հայտարարել էր, թե իր համար անակնկալ էր Հովհաննիսյանի առաջադրումը: “Չեմ թաքցնի, ինձ համար կատարյալ անակնկալ էր առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը”,-հայտարարության մեջ նշել է ՀԱԿ ներկայացուցիչը:




Լրահոս