Ազատամարտիկը, ով հիվանդանոցում մահացավ, դաժան ծեծի էր ենթարկվել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների կողմից (ֆոտո, վիդեո). shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավոր Սամվել Ուզունյանը բավարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Նորայր Հարությունյանի միջնորդությունը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավագ քննիչը միջնորդել էր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Երևան քաղաքի Կարախանյան փողոցի բնակիչներ 31-ամյա Գևորգ Սարգսյանի ու 24-ամյա Սարգիս Ղուկասյանի նկատմամբ: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով:

Դատարանը բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը, և Գ. Սարգսյանը և Ս. Ղուկասյանը տեղափոխվել են Նուբարաշենի բանտ:

Հիշեցնենք, որ վերջիններս հուլիսի 13-ին Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 116 մանկապարտեզի բակում, կնոջ ու երեխաների ներկայությամբ, դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Ձի Վարդան մականվամբ 55-ամյա Վարդան Թումանյանին և նրան թողնելով անօգնական «բորենիների ոհմակի» նման հեռացել են: Ծեծից հետո Վարդանը մնացել է տանը, որպեսզի տան պայմաններում բուժվի սակայն տևական ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ մահանում է:

Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության և քննչական բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստանում, որ ծեծողները Բավրա մաքսակետով փորձում են ճողոպրել հանրապետությունից, ինչը ոստիկանների կողմից կասեցվում է և նրանք բերման են ենթարկվում ոստիկանություն: Ըստ տեղեկությունների վիճաբանության հրահրող հիմնական կազմակերպիչը եղել է Ջունգլ մականվամբ Գ. Սարգսյանի հայրը՝ Բաբկենը, ով մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վիճաբանության ժամանակ Արցախյան պատերազմում ակտիվ մասնակցություն ունեցած ազատամարտիկին մի քանի անգամ անվանել է թուրք, ինչից զայրացած Վարդանը մի «մուշտի» է տվել նրան և մեկնել մանկապարտեզ, որտեղ մի փոքրիկ անկյունում բնակվում էր իր ընտանիքի անդամների հետ: 

nkar

nkar2

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս