Իտալիան ՌԴ հանդեպ լրացուցիչ պատժամիջոցներ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիան առաջարկել է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Պատժամիջոցների փաթեթը կներկայացվի Եվրամիության երկրների դեսպաններին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Իտալիան պնդում է պատժամիջոցների ընդլայնման վրա։ Կներկայացվի փաթեթ, որը ներառում է լրացուցիչ պատժամիջոցներ ՌԴ քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ»,- նշված է գործակալության կայքում։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովն արդեն ներկայացրել էր նոր պատժամիջոցների առաջարկներ, որոնք կապված էին Ուկրաինայի ճգնաժամի հետ: Դրանք  նախատեսվում է ընդունել հաջորդ շաբաթվանից ոչ շուտ։




Լրահոս