Հովիկ Աբրահամյանը հրաժարվո՞ւմ է հանդիպել «Նաիրիտի» ներդրողների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հանդիպել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ և քննարկել «Նաիրիտ»-ի հարցը։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետը:

«Ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարարին, որ պայմանավորվեն, հանդիպեն, ես յուրաքանչյուր ներդրողի համար ուրախ եմ: Ողջունում եմ այն, որ Հայաստանում իրականացնում են ներդրումներ, դա շատ կարևոր է մեր պետության տնտեսության զարգացման համար»,- ասաց նա։

Լրագրողների մյուս հարցերն այդպես էլ անպատասխան մնացին: Հատկանշական է, որ Աշոտ Գրիգորյանը պնդում է, թե ինքը արտասահմանցի ներդրողներ է հրավիրել Հայաստան, սակայն Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է հանդիպել նրանց հետ։




Լրահոս