Շուշան Պետրոսյանը չի՞ հրաժարվի մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ նման հարց չկա, տարածված լուրերն անհեթեթություն են. «Նման հարց չկա, դա անհեթեթություն է և իրականությանը չի համապատասխանում: Նա մեր քաղաքական կուրսի մի մասն է, մեր գործընկերն է, մեր ընկերն է, և բոլոր նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում»

Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթն այսօր գրել էր, թե Շուշան Պետրոսյանը շատ ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնած. նրան առաջարկում են կամ քվեարկել այնպես, ինչպես ՀՀԿ խմբակցության մյուս անդամները, կամ հրաժարվել պատգամավորական մանդատից:




Լրահոս