Նվիրատվությամբ և այլ եկամուտներով ապրող ՍԴ անդամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Armlur.am-ը կներկայացնի, թե Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ինչ հայտարարագրեր է ներկայացրել ՍԴ մի քանի անդամ:

Հայտարարագրից armlur.am-ը տեղեկանում է, որ ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը 2013-ին 9 միլիոն 600 հազար դրամով կարողացել է ձեռք բերել «KIA SPORTAGE 2.0» մակնիշի ավտոմեքենա: Այդ տարում նրա դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում կարողացել է 15,3 միլիոն դրամի եկամուտ ունենալ, որից 13,5 միլիոնը գոյացել է աշխատավարձից, իսկ 1,6 միլիոնն էլ ձևակերպված է որպես «այլ եկամուտներ»:

Մեկ այլ ՍԴ անդամ Հրանտ Նազարյանն իր ունեցվածքով էականորեն զիջում է իր գործընկերոջը. նա դրամական միջոց, գույք, արժեթուղթ չունի: Բայց դրա փոխարեն` կարողացել է մեկ տարում 9 միլիոն 902 հազար դրամ եկամուտ ունենալ, այն էլ` միայն իր տարեկան աշխատավարձի շնորհիվ:

Արևիկ Պետրոսյանը, 2013թ. հայտարարագրի համաձայն, 90 հազար դոլարի չափով փոխառություն է հանձնել: Նրա դրամական միջոցները 2013թ. կազմել են 500 հազար դրամ և 90 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում վաստակել է 25,7 միլիոն դրամ, որից 18 միլիոն դրամը, ոչ ավել, ոչ պակաս, ստացվել է նվիրատվությունից:

Հավելենք, որ 2014թ. հունիսի 9-ին ՍԴ անդամ նշանակված Արայիկ Թունյանը դեռևս հայտարարագիր չի ներկայացրել:




Լրահոս