Վճռաբեկ դատարանը Սուարեսի վերաբերյալ որոշում կկայացնի օգոստոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզական վճռաբեկ դատարանն Ուրուգվայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման հնարավոր վերանայման հարցի վերաբերյալ իր որոշումը կկայացնի օգոստոսի կեսին:

Հնարավոր է այն տարբերակը, որ վճռաբեկ դատարանը Սուարեսի որակազրկումն ուժի մեջ թողնի միայն Ուրուգվայի հավաքականի առաջիկա 9 հանդիպման համար։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ Սուարեսը 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից։ Սակայն «Բարսելոնան» ցանկանում է վերանայել ակումբային ֆուտբոլի վերաբերյալ որակազրկումը։

Հիշեցնենք, որ աշխարհի 2014թ. առաջնությունում Սուարեսը կծեց Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կելինիի ուսը, սակայն հետագայում նաև ներողություն խնդրեց:




Լրահոս