Հովիկ Աբրահամյանը սկսել է նվազեցնել Դավիթ Հարությունյանի լիազորությունների շրջանակը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին սկզբնական շրջանում բավականին լայն լիազորություններ էր ընձեռել: Եվ կառավարությունում բոլոր հարցերը լուծվում էին հենց Դ.Հարությունյանի միջոցով:

Ասել է թե՝ Դ.Հարությունյանն իրեն պահում էր ինչպես վարչապետի տեղակալ: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Հովիկ Աբրահամյանը վերջերս սկսել է կամաց-կամաց նվազեցնել նրա լիազորությունների շրջանակը` թողնելով միայն մասնագիտական ոլորտում հարց լուծելու հնարավորություն: Ըստ շշուկների՝ այս հարցում որոշակի դերակատարում ունի Դ.Հարությունյանի տեղակալ Գուրգեն Դումանյանը:

Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց այս լուրերը: «Ընկերուհուս բալիկին հարցրին, թե ում է ավելի շատ սիրում` հայրիկին, թե մայրիկին: «Հավասար, որովհետեւ երկուսին էլ չեմ սիրում»,- ասաց նա: Հիմա երկու լուրերն էլ հավասարապես չեն համապատասխանում իրականությանը»,-նշեց Դավիթ Հարությունյանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։    


 




Լրահոս