Ո՞վ եւ ինչո՞ւ է սպանել Հարություն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Aravot.am-ը գրել էր, որ Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածում՝ Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ սպանվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի միջնեկ եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Նրա մարմնից հայտնաբերել են 4 փամփուշտ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ սպանվածը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ որպես համայնքային գույքի, հաշվառման եւ կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո տեղափոխվել էր համատիրությունների բաժին: Ո՞վ եւ ինչո՞ւ պետք է սպաներ Հարություն Գրիգորյանին: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց սպանվածի եղբոր՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի հետ: «Չեմ կարող ասել, թե սա ինչի հետեւանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որեւէ թշնամի չունի: Ինձ ասացին, որ եղբայրս ցանկացել է Հոկտեմբերյան գնալ: Ախր ոչ աշխատանքային, ոչ այլ խնդիրներ չի ունեցել: Առհասարակ, իմ ընտանիքն, իմ քույրերը, եղբայրները որեւէ թշնամի չեն ունեցել: Չգիտեմ՝ ինչ ասեմ»,-ասաց սպանվածի եղբայրը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։      


 




Լրահոս