Armenian text to speach

Կորյուն Փիլոյանը բարձր պաշտոն կստանա․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նպատակ ունի կոմիտեի աշխատակազմում ընդգրկել այն մարդկանց, որոնց հետ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ քննարկվում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Կորյուն Փիլոյանին Քննչական կոմիտեում բարձր պաշտոնի նշանակելու հարցը: Երեկ փորձեցինք լուրի իսկությունը ճշտել հենց Փիլոյանից:

«Ինձ որեւէ առաջարկ չի եղել»,- հակիրճ պատասխանեց նա: Հարցին՝ առաջարկ լինելու դեպքում արդյո՞ք կհամաձայնի աշխատել քննչական կոմիտեում, Փիլոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, երբ որ առաջարկություն կլինի, այդ ժամանակ էլ կմտածեմ: Նախապես չեմ ցանկանում խոսել»:

 Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։      




Լրահոս