Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակի կապակցությամբ քաղաքապետի կարգադրությամբ անցկացվող ,Ձեզ համար կանայքե անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում անցած երկու շաբաթների ընթացքում տեղամասային պոլիկլինիկաներ են դիմել երևանբնակ 7112 կանայք, որոնցից 3898-ն արդեն անցել են լաբարոտոր-գործիքային հետազոտություններ: Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաև, որ ստացիոնար բուժում են ստանում 72 կին, ևս 405-ը ուղեգրված են ստացիոնար բուժման, 37 կին էլ արդեն վիրահատված են: Այս մասին armlur. am -ը տեղեկանում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:Անդրադառնալով մայրաքաղաքում նախատեսված կանաչապատման աշխատանքների ընթացքին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այժմ շարունակվում է սանիտարական մաքրման ու էտման, ծաղկային տարածքների փոցխի, ինչպես նաև ոռոգման ցանցի ընթացիկ նորոգման աշխատանքները:Վարչական շրջաններում օբյեկտների սեփականտերերի կողմից անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման վերաբերյալ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել է 7258 սխեմա: Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված թերությունների հետ կապված`քաղաքապետը հանձնարարել է կարգավորել առաջացած հարցերն ու շարունակել գործընթացը`վերահսկելով տնտեսվարողների կողմից իրենց հարակից տարածքների բարեկարգման և կանչապատման աշխատանքների կատարման ընթացքը:Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ ուսումնասիրվել և գնահատվել է Վերնիսաժի տարածքի իրավիճակը, որի վերաբերյալ քննարկվել են տարածքի բարեկարգման ճարտարապետական հնարավոր տարբեր լուծումներ և առաջիկայում կներկայացվի այն` ներդրումային գնահատականով:Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի գնահատման ուղղությամբ մշտադիտարկման աշխատանքները, որի արդյունքում հայտնաբերվող թերացումների մասով անմիջապես ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցին և նշել է, որ առաջիկայում այն կհաստատվի ու հանձնարարել է ներկայացնել ըստ այդմ հայտարարվող մրցույթի ժամանակացույցը և բնակչությանը իրազեկել երթուղիների ուղղությունների մասին:,Գործող մոտ 2500 միկրոավտոբուսների թիվը մինչ տարեվերջ մենք պետք է կրճատենք և հասցնենք 1200-1300 հատի: Զուգահեռաբար դրանք պետք է փոխարինենք մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներով ե,-նշել է Տարոն Մարգարյանը:Զեկուցվել է նաև մայրաքաղաքում փողեցների լուսավորության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի մասին: Քաղաքապետը հանձնարարել է դրանց իրականացման հստակ ցանկը տրամադրել նաև վարչական շրջանների ղեկավարներին:Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման աշխատանքների ընթացքին`շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ըստ անհրաժեշտության այդ աշխատանքները շարունակվում են, իսկ արդեն այսօրվանից մեկնարկում են ասֆալտապատման հիմնական աշխատանքները:,Ասֆալտապատման աշխատանքների իրականացման վերահսկողությունը պետք է լինի մշտական, ընդ որում ոչ միայն վերահսկողության և շինբարեկարգման վարչությունների կողմից, այլ նաև վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից: Այս հարցում կապալառու կազմակերպություններից մեր պահանջը հստակ է. սահմանված ժամկետում ապահովել որակյալ աշխատանքե,-ընդգծել է Տարոն Մարգարյանը և հանձնարարել հետևողական աշխատանք տանել հնարավոր թերացումները բացառելու ուղղությամբ, ինչպես նաև ուսումնասիրել 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման աշխատանքների որակը և ներկայացնել կատարող կազմակերպությունների ցանկը: Քաղաքապետը հանձնարարել է նաև աշխատանքները անորակ և թերի կատարած կազմակերպություններին պարտադրել իրենց միջոցերով վերացնել թերությունները:
Այսօրվանից մեկնարկում են ասֆալտապատման հիմնական աշխատանքները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ