Ռեկտորի եղբոր սպանության կասկածանքով` որոնվում է Կարեն անունով տղամարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երեկ հայտնել էր Armlur.am-ը՝ հղում կատարելով Aravot.am-ին, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին սպանվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդան Գրիգորյանի միջնեկ եղբայրը` Հարություն Գրիգորյանը: 
4 հատ փամփուշտ են հայտնաբերել մարմնից, մեկը` փորի կողմում, մյուսը՝ նստատեղի, 3-րդը՝ թևի, քաշքշուկի հետքեր ևս կան:

Քիչ առաջ Armlur.am-ը shamshyan.comից տեղեկացավ, որ ոստիկանությունը փնտրում է Կարեն անունով տղամարդու:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ ոստիկանության Շիրակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 (սպանություն) և 235 (ապօրինի զենք կրելը) հոդվածների հատկանիշներով:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրարթերթի հետ զրույցում Գյումրու պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Վադևան Գրիգորյանը հայտնել է, որ դաժանաբար սպանված եղբայրը թշնամիներ չի ունեցել:

«Ինձ ասացին, որ եղբայրս ցանկացել է Հոկտեմբերյան գնալ: Ախր ո՛չ աշխատանքային, ո՛չ այլ խնդիրներ չի ունեցել»,- ասաց ռեկտորը:




Լրահոս