Ուկրաինայի փոխվարչապետը նշանակվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Այս մասին համացանցի իր էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

«Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Վրադիմիր Գրոյսմանը», – հայտարարել է Ավակովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը հինգշաբթի Գերագույն Ռադայի նիստում հայտարարել է իր հրաժարականի մասին՝ կոալիցիայի տապալման և խորհրդարանի կողմից կառավարության նախաձեռնություններն արգելափակելու պատճառով: 




Լրահոս