Իռլանդացի 50-ամյա նկարիչ Ֆրենկ Բակլին տուն է կառուցել թղթադրամներից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1.4 միլիարդ եվրո: Նա ապրում է գործազրկության նպաստով ամսական ստանում է 180 եվրո նպաստ: Ֆինանսական ճգնաժամի արդյունքում նա կորցրել է իր բոլոր խնայողությունները եւ 1000 եվրո է պարտք արել վերցած վարկը մարելու համար,գրում է New York Times-ը: Նկարիչն իր ,տունըե կառուցել է կիսադատարկ գրասենյակային շենքում Դուբլինի Սմիթֆիլդ շրջանում: Ներքին պատերը կառուցված են խտացված թղթադրամներից պատրաստված ,աղյուսներիցե: Բանկը հնամաշ եւ դուրս գրված թղթադրամները նրան է տրամադրել անվճար: Բնակարանի դիմաց նկարիչը յուրահատուկ գերեզմանաքար է տեղադրել, որի վրա գրված է, որ Իռլանդիայի անկախությունը ,մահացել էե 2010թ, երբ երկիրը ԵՄ-ից մեծ ֆինանսական օգնություն է խնդրել: Ստացված վարկի տոկոսները շարքային իռլանդացիները դեռ երկար տարիներ պետք է վճարեն: Բակլին բնակարանը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է:
Գործազուրկը բնակվում է փողից պատրաստած տան մեջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ