
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դեռևս չի որոշել, թե նոր մեկնարկող առաջնության ընթացքում ով է լինելու ակումբի հիմնական դարպասապահը: Նա հայտնել է, թե միայն մրցաշրջանի մեկնարկից առաջ կորոշի, թե որ դարպասապահն է հիմնական կազմում դուրս գալու խաղադաշտ:
«Դարպասապահի հարցը մեզ համար խնդիր չէ: Նախորդ մրցաշրջանում այդ հարցը շատ է քննարկվել, բայց ես չեմ անհանգստացել այդ առումով: Մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ կորոշեմ, թե ով է լինելու «Ռեալ»-ի հիմնական դարպասապահը»,- ասել է Անչելոտին: