Արտյոմ Գեղամյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանընշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

***

Արտյոմ Գեղամյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1980 թ. 10 հունվարի,Կոտայքի մարզ, ք. Եղվարդ

Կրթություն

1997 -2001 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ

2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա

2003-2006 թթ.–ՀՀ պետական կառավարման ակադեմիա (ասպիրանտուրա)

2006-2007 թթ. – ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

2012-2013 թթ. – Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց

Աշխատանքային գործունեություն

1998-2001 թթ. -«Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ

2001 թ. – ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական

2001-2002 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական

2002-2004 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ

2004-2005 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական

2004-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոնի դասախոս

2005-2006 թթ. – «Ամերիա» ՓԲԸ խորհրդատու

2007-2008 թթ. – «Լիսամ» ՍՊԸ, իրավաբան

2008 թ. – «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ

2008-2011 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ

2009-2012 թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ, իրավաբան

2013-2014 թթ.  – Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող

2014 թ. հուլիսի 25-ից` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ                                      

Զինապարտ է, պահեստազորի շարքային:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:




Լրահոս