Եղեգնաձորի ոստիկանության աշխատակիցները չարաշահել են պաշտոնական լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Արամայիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի քննչական բաժնի աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2014թ. հուլիսի 9-ին. շուրջ 8 ժամ իրեն ապօրինի պահել են ոստիկանության բաժնում: Այս մասին armlur.am-ը տեղեկացավ հատուկ քննչական ծառայությունից:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս