
«Միլան»-ը մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկը. վերջինս ցանկացել էր ձեռք բերել Ստեֆան Էլ Շարավիի տրանսֆերը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` մադրիդցիները 16 մլն եվրո են առաջարկել Էլ Շարավիի տրանսֆերի դիմաց, սակայն առաջարկը մերժվել է: «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին նշել է, թե չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:
Մադրիդցիները դիտարկում էին Էլ Շարավիի թեկնածությունը` Ալվարո Մորատային փոխարինելու նպատակով: Վերջինս Թուրինի «Յուվենտուս» է տեղափոխվել: