Ոստիկանության հաղորդած տվյալներից Armlur.am-ը տեղեկանում է, որ երեկ՝ կեսգիշերին մոտ, Գյումրիի Արցախ թաղամասում տեղի ունեցած դանակահարության հետևանքով սպանվել է 36-ամյա Էդգար Անտիկյանը:
Ինչպես հաղորդում է Aravot.am–ը, Անտիկյանը մսավաճառ էր և հայտնի էր Վռամենց Էդգար անունով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ին հայտնեցին, որ ձերբակալվածներ կամ բերման ենթարկված անձինք դեռևս չկան: Դանակահարվածը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից մեզ հայտնեցին, որ Էդգար Անտիկյանը մահացել է վիրահատական բաժանմունքում: Նրան դանակահարել են գոտկատեղից, գլխից, կրծքավանդակի աջ և ձախ կողմերից: Նրա կյանքի համար պայքարող 4 բժիշկներն անզոր գտնվեցին: