Ինչպես է անցկացնում իր օրը Վլադիմիր Պուտինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կյանքի մանրամասները: Առաջին հերթին` ամսագիրը ներկայացնում է, թե ինչպես է անցկացնում իր օրը նախագահը, և ինչ գործեր է կարողանում իրականացնել:

Ընդգծվում է, որ օրվա գրաֆիկն ընդգծված է ավելի քան 3 տարվա ուսումնասիրությունների հիման վրա: Հիմնականում հարցվել են ներկայիս և անցյալի ռուս պաշտոնյաներ, որոնց անունները, սակայն, չեն հրապարակվում:

Ինչպես հայտնում է հոդվածի հեղինակը, Պուտինը ուշ է արթնանում և սկսում է իր օրը հասարակ նախաճաշից. առավոտյան օգտագործվելիք մթերքները պարբերաբար բերվում են ֆերմերներից:

Հայտնվում է նաև, որ ռուս նախագահը սիրում է ժամանակ անցկացնել մարզասրահներում, որտեղ, մարզմանը զուգահեռ, կարողանում է ծանոթանալ նաև ռուսական նորություններին: Մարզումներից հետո ռուսական իշխանության ղեկավարը սիրում է կարդալ. կարդում է հիմնականում պատմական գրքեր:

Դրանից հետո սկսվում է աշխատանքը նախարարությունների հետ: Բացի դրանից՝ Պուտինը մանրամասն ծանոթացնում է տեղական և միջազգային մամուլի հրապարակումներին: Ընդգծվում է, որ պետության ղեկավարը հազվադեպ է օգտվում համացանցից: Հրատարակությունը նաև ընդգծում է, որ նրան դուր չի գալիս Կրեմլ այցելությունները, և նա գերադասում է աշխատել Նովո-Օգարեվոյի իր հատվածում:

Բացի այդ՝ նշումներ կան նաև նախագահի թիկնապահների, նրա՝ արտասահման այցելությունների մասին:




Լրահոս