ԿՀՆՉԻ՞ ԱՅՍՕՐ ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով երեկ ԱԺ-ում արձանագրված իրավիճակից` այսօր ՀՀ չորրորդ գումարման խորհրդարանի վերջին նիստը, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Արդեն բավականին դժվար է դարձել Հայաստանում գտնել 66 պատգամավորների, որոնք պատրաստակամորեն կսեղմեն նախագահական նստավայրից ստացված հրահանգը կատարող կոճակները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երբ ՀՀԿ խմբակցությունից իրավիճակը ներկայացվել է Սերժ Սարգսյանին, թե պատգամավորները չկան, ու հնարավոր չէ օրենքներն անցկացնել, Սարգսյանն ասել է, թե «տեղյակ եմ, մի բա՛ն արեք»: Այսինքն` անգամ երկրի նախագահն է անզոր` իրավիճակը շտկելու:  
Ու ստացվում է, որ Հայաստանում բոլոր գումարումների ԱԺ նիստերը սկսվում են հայկական օրհներգով, բայց ավարտվում են առանց դրա:




Լրահոս