ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում եղած տառասխալները շատ մարդկանց սթրեսի առիթ են դարձել: Անհասկանալի է, թե ինչ պայմաններում, բայց համացանցում հայտնված ընտրացուցակի տարբերակում, օրինակ, 51 համարի դիմաց գրված է Արա Հարությունյան: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մտերմիկ շրջապատում դժգոհել էր, թե ինչու ընտրացուցակում չկա իր անունը (կամ 51-րդն է): Սխալ է գրվել նաեւ 33-րդ թեկնածուի անունը` Մանուկ Սարգսյան: Փոխարենը պետք է լիներ Մարտին Սարգսյան` Շենգավիթի նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր: Երեկ ԱԺ-ում այս առիթով կատակում էին, թե Մարտինը պիտի երգի` «մանուկ էինք մի ժամանակ ախպերներով…»:




Լրահոս