Ինչպես հայտնի է դարձել Պրայմ գործակալությանը, երեկ Կիևում Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության կողմից ձերբակալվել է վրացի 41-ամյա «օրենքով գող» Գեորգի Լոբժանիձեն՝ քրեական շրջանակներում առավել հայտնի Կուցու անվամբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լոբժանիձեն ձերբակալվել է օտար երկրում օրենքի խախտման համար:
Ձերբակալված գողը Ուկրաինայում մշտապես բնակվող «օրենքով գողերից» ամենաազդեցիկներից է համարվում:
Նախկինում մի քանի անգամ դատապարտված Ռուսթավի Գեորգի Լոբժանիձեն թագադրվել է 2004 թվականի օգոստոսին՝ Վրաստանում իր պատժի կրման ժամանակ: 2010-ին Կուցուն ազատ է արձակվել, տեղափոխվել Ուկրաինա և բնակություն հաստատել Դոնեցկում:
Այնտեղ նա «օրենքով գողեր» Գեորգի Խմելիձեի և Նոդար Ասոյանի հետ կազմում է թագադրված ռուսթավցի գողերի եռամիասնությունը:
2 տարի առաջ Լոբժանիձեին բռնել էին Դոնեցկում, սակայն այն ժամանակ ամեն ինչ հանդարտ անցավ, և «օրենքով գողին» պարզապես դեպորտի ենթարկեցին այլ երկիր:
Սակայն, չնայած արգելքին, նա վերադառնում է Ուկրաինա: Եվ այն ժամանակ, երբ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը սրվեց, «օրենքով գողերը» ստիպված եղան ավելի խաղաղ վայրեր փնտրել բնակության համար:
Կուցուն ու Նոդարը գնացին Ղրիմ, իսկ Խմելոն՝ Կիև: