Ալժիրական ինքնաթիռը կարող էր կործանվել եղանակային վատ պայմանների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի տրանսպորտի փոխնախարար Ֆեդերիկ Կյուվելյեն հայտարարել է, որ Աֆրիկայում տեղի ունեցած ավիավթարի պատճառ կարող էր լինել եղանակային ոչ բարենպաստ պայմանները:

Նրա խոսքով՝ պաշտոնական Փարիզը հենց սկզբից հերքել է ահաբեկչության կամ այլ նման դրսևորումների հնարավորությունը:

«Մենք հենց սկզբից հերքեցինք երկրից հարվածի հնարավորությունը», – նշել է Կյուվելյեն ֆրանսիական France 2 հեռուստաընկերության եթերում:

Ավելի վաղ հայտնվել էին միջազգային գործակալությունների տեղեկություններն այն մասին, որ ինքնաթիռում կարող էր լինել կուբացի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դուստրը, սակայն հետո դա հերքվեց:

Ինքնաթիռը Բուրկինա-ֆասոյից ուղևորվում էր Ալժիր: Կապը նրա հետ ընդհատվել է թռիչքից ընդամենը 50 րոպե անց: Ինքնաթիռում կար 116 մարդ, որոնք 16 երկրի քաղաքացիներ էին. ինքնաթիռում ռուսներ չկային: Նրանք բոլորը զոհվել են:




Լրահոս