
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող բոլոր անցանկալի միջադեպերը և ողբերգական կորուստները շատ ցավալի են:
APA գործակալությունը հայտնում է, թե Մորնինգսթարը նշել է, որ զորքերի շփման գծում տեղի ունեցող միջադեպերը շատ են անհանգստացնում Մինսկի խմբի համանախահներին, իսկ Քարվաճառում գրանցված միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է հակամարտության արագ կարգավորման անհրաժեշտությունը:
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակմանը և հույս հայտնել, որ նոր դեսպանը արագ կնշանակվի:
Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ադրբեջանում նոր դեսպան նշանակել Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտային, ով պետք է փոխարինի հենց Ռիչարդ Մորնինգսթարին: