Ինքնագնահատականը կարևոր հատկություն է, որի անհրաժեշտությունն ունի թե՛ անհատը, թե՛ ժողովուրդը:
Հայերի երկարամյա պատմությունն ու կենսագրությունը վկայում են, որ ազգային բնավորության գծերը վաղուց ձևավորված են, և յուրաքանչյուրը առանց երկար վարանելու հեշտությամբ թվարկում է բացասականն ու դրականը:
Դրանք մեծամասամբ համընկնում են:
Այդպես էր նաև Armlur.am-ի հարցախույզում. մեր հայրենակիցները, որպես ազգային բնավորության դրական կողմեր, թվարկում էին հայրենասիրությունը, հյուրասիրությունն ու ընտանիքին նվիրվածությունը, ազգային արժեքների և մշակույթի հանդեպ սերը:
Ազգային բնավորության ոչ այնքան խրախուսելի առանձնահատկությունների շարքում մարդիկ նշում էին չափից ավելի էմոցիոնալ լինելը, ցուցամոլությունը և մի շարք այլ ներելի թերություններ:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան