Ե՞րբ է ավարտվելու Հյուսիսային պողոտայի վերանորոգումը. Ա. Բախշյանը՝ քաղաքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Բարեւ Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հյուսիսային պողոտայի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ:

Բախշյանի հարցումում ասվում է.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Խնդրում եմ  սպառիչ պատասխան տալ  երեւանցիներին անչափ հուզող  հետեւյալ հարցերին.

• Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքների վերաբերյալ հայտարարված մրցույթում ո՞ր  կազմակերպությունն է հաղթել,

• Ո՞ւմ  կողմից է ֆինանսավորվում   պողոտայի վերանորոգման աշխատանքը,

• Ե՞րբ են ավարտվելու այդ աշխատանքները,

• Երեւանի փողոցներում դրված թանկարժեք նստարանների  լաքը,  ըստ պատկան  պաշտոնյաների  հայտարարությունների, չպետք է թափվեր, որովհետեւ  դրանց փայտը հատուկ  տեխնոլոգիայով  եփված լինելով, անձրեւներից  պետք է պաշտպանված լիներ: Այնինչ շատ տեղերում, մասնավորապես Մալաթիայի Անդրանիկ արձանի տարածքի, Կոմիտաս պողոտայի վրայի եւ շատ այլ վայրերում  դրված նստարանները խունացել են ու լաքը թափվել է: Փաստորեն այդ նստարանները շատ թանկ են նստում Երեւանի բյուջեի վրա: Հետեւո՞ւմ է արդյոք քաղաքապետարանի համապատասխան կառույցը թանկարժեք նստարանների որակին: Միթե այլընտրանք չկա, կարծում եմ կարելի  է գտնել: Այս եւ նման շատ դեպքերում, (օրինակ  դրոշները փոխելու վրա ծախսած գումարները)  կարծում եմ   Երեւանի բյուջեն շատ ավելի արդյունավետ կարելի է ծախսել՝  առաջնորդվելով  ժողովրդական իմաստուն ասացվածքով՝ «ոտքդ  մեկնիր քո  վերմակի չափով»:




Լրահոս