Մինչ այլ ուժեր նախապատրաստվում են ԱԺ ընտրություններին, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը սկսել է նախագահական ընտրությունների պատրաստությունը: Երեկ նա հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին: Ըստ Կարապետյանի, ինքը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, բայց միեւնույն է, չի հասկանում, թե ինչպես է որոշվում` ինքը երբվանից է սկսել բնակվել Հայաստանում: Միեւնույն ժամանակ վստահեցրել է. «Թվաբանությամբ ամեն ինչ ճիշտ է` ՀՀ-ում իմ լինելու օրերը բավարար են»: Եւ խոսելով ԱԺ ընտրությունների մասին, ասել է` մայիսի 7-ին «նոր տարի» է, մարդկանց ձեռքը փող կլինի:
ՄԻԱՅՆ ՆԱԽԱԳԱՀ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ