ՖԻՖԱ-ն կոչ է անում չբոյկոտել ՌԴ-ում «Մունդիալ-2018»-ի անցկացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով չբոյկոտել Ռուսաստանում «Մունդիալ-2018»-ի անցկացումը:

«ՖԻՖԱ-ն կողմ է ցանկացած խաղաղ քննարկմանը, դեմ՝ ցանկացած տեսակի բռնությանը, և իր մրցաշարերը ծառայեցնելու է երկխոսությանը, փոխըմբռնմանն ու ազգերի միջև խաղաղության հաստատմանը: Պատմությունը ցույց է տվել, որ մարզական իրադարձությունների բոյկոտը խնդրի լուծման արդյունավետ տարբերակ չէ:

Աշխարհի առաջնությունը միավորում է երկրներ ու հավաքականներ աշխարհի տարբեր ծայրերից, այդ ամենը՝ ընտրական փուլից մինչև եզրափակիչ: ՖԻՖԱ-ն հավատում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների շնորհիվ համաշխարհային ուշադրության պայմաններում կարելի է աշխարհում դրական փոփոխությունների հասնել, նաև՝ համաշխարհային քաղաքականության հետ կապված:

Մունդիալը կարող է քարոզել բարություն, և հավատում ենք, որ դա տեղի կունենա նաև 2018թ. ՌԴ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում»,- գրված է հաղորդագրությունում:




Լրահոս