Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է այն մասին, որ անում է ամեն ինչ, որպեսզի Տիբո Կուրտուայի հետ մրցակցությունում հաղթող դուրս գա եւ ապահովի իր տեղը թիմի հիմնական կազմում:
«Ես չեմ վախենում նստել պահեստայինների նստարանին: Անում եմ ամեն ինչ, որպեսզի տեղ գտնեմ թիմի հիմնական կազմում: Չեմ ուզում խոսել «բայց» եւ «եթե» բառերով: Պետք է սպասել եւ տեսնել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները:
Բոլորը գիտեն, որ ես միշտ լավագույն պատրաստվածությամբ եմ լինում մարզումներին եւ խաղերին: Անում եմ ամենը՝ նոր մրցաշրջանում օպտիմալ մարզավիճակում լինելու համար», – նշել է նա:
Չեմ վախենում նստել պահեստայինների նստարանին. Չեխ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ