ԵՄ խորհուրդն այսօր վերջնականապես հաստատել է Ուկրաինայի հարցով նոր պատժամիջոցների ցուցակը: Այդտեղ ընդգրկվել է լրացուցիչ 15 ազգանուն և 18 իրավաբանական անձ: Նրանց ԵՄ-ն պատասխանատու է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Խորհուրդն այսօր հաստատել է Ուկրաինայում իրավիճակի հարցով ԵՄ խստացված պատժամիջոցները: Խորհուրդը Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների համար պատասխանատու ևս 15 հոգու և 18 իրավաբանական անձի է ավելացրել ցուցակում: Այդտեղ ներառված անձանց նկատմամբ սահմանվում է ակտիվների սառեցում և վիզաների տրամադրման արգելք»,- նշված է փաստաթղթում: