
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի օգնական Ռայան Գիգսը համեմատականներ է անցկացրել ներկայիս եւ նախկին գլխավոր մարզիչներ Լուի Վան Գալի եւ Ալեքս Ֆերգյուսոնի միջև:
«Վան Գալի եւ Ֆերգյուսոնի միջեւ շատ ընդհանուր գծեր կան: Նրանք` երկուսն էլ, կարողանում են հիանալի մթնոլորտ ստեղծել: Բացի այդ՝ նրանք ուշադրություն են դարձնում յուրաքանչյուր մանրուքին եւ ջանում են ամեն ինչ անել առավելագույնին հասնելու մասին: Ակնհայտ է, որ Վան Գալը շատ նպատակասլաց մասնագետ է»,-հայտնել է Գիգսը: