Ճապոնիայում շոգի պատճառով , 842 մարդ հայտնվել է հիվանդանոցում: Նրանցից 4-ն այնտեղ էին տեղափոխվել անգիտակից վիճակում, իսկ մեկն էլ մահացել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Վերջին 2 օրերին ընդհանուր առմամբ շոգից տուժել է 1400 մարդ: Օդի ջեմաստիճանը երկրի տարբեր շրջաններում տատանվում է 35-39 աստիճանի սահմաններում: Իսկ անցյալ շաբաթ շոգին զոհ է գնացել 3 մարդ, իսկ հիվանդանոց տեղափոխվել 3179-ը: