«Կոտայքի մարզպետարանում խախտումներն անհամեմատ քիչ են»:
Այսպիսով` գավառապետը խոստովանեց, որ իր ղեկավարած մարզում խախտումներ իսկապես եղել են: Հիմա էլ ինքն իրեն հուսադրում է, թե դրանք այնքան էլ շատ չեն: Չի բացառվում, իհարկե, որ Վերահսկիչ պալատին խախտումների ընդամենը մի մասն է հաջողվել բացահայտել կամ արձանագրել: Ամեն դեպքում տարօրինակ է, որ Կովալը համեմատության մեջ դնելով է հուսադրում ինքն իրեն: Բայց ամենեւին էլ պետք չէ մխիթարվել, որ եթե գործընկերների չարաշահումների ծավալներն ավելի անկշռելի են, ապա ինքը «հրեշտակ» է: Հատկապես որ ստուգումները շարունակվելու դեպքում կմեծանա անհամեմատ ավելի շատ խախտումներ հայտնաբերելու հավանականությունը: